Արսեն Բալայանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի չեմպիոն

Լաս Վեգասում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արսեն Բալայանը դարձել է չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը 3:0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յագանի նկատմամբ։ Մինչև եզրափակիչ հասնելը Արսենը 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի, 8-0 հաշվով՝ վրացի և 3-0 հաշվով՝ մոնղոլ ըմբիշներին։

Leave a Comment