Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Այսօր Երևանում մեկնարկում են COP17-ի պաշտոնական աշխատանքները:

09:49 19.10.2026


Այսօր Երևանում մեկնարկում են COP17-ի պաշտոնական աշխատանքները:

Մենք ամեն օր այս ձևաչափով կտեղեկացնենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության կողմից կամ մասնակցությամբ նախատեսվող միջոցառումների մասին, որոնց վերաբերյալ հաջորդիվ ավելի մանրամասն հրապարակումներ կլինեն: Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։ «Հետևե՛ք ԱԳՄԱՆ աշխատանքներին COP17-ի շրջանակներում: 13:15–14:45 – «Առաջին գլոբալ վերանայման գործնական իրականացում․ երկխոսություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ» միջոցառում Կապույտ գոտի, «Բջնի սրահ»՝ բնիկ ժողովուրդների և […] …

Անահիտ Մանասյանը Ավստրալիայի ՄԻՊ-ի հետ քննարկել է ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր

09:04 19.10.2026


Անահիտ Մանասյանը Ավստրալիայի ՄԻՊ-ի հետ քննարկել է ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։ «Անահիտ Մանասյանը […] …

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:02 19.10.2026


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ …

Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

23:59 18.10.2026


Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 11:00-15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 26, 27, 29, 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մելքումովի և Աղաբաբյան փողոցների հարակից տարածքներ մասնակի, Երևանի Շենգավիթ վարչական շրջան 10:00–12:00 Մանանդյան փողոց 24, Բագրատունյաց […] …

Leave a Comment