
Կիրակի երեկոյան՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից, խռովություններից և թալանից մեկ օր անց, նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է ազգին։ Նա խոստացել է «անզիջում» դիրքորոշում որդեգրել անկարգություններ հրահրողների նկատմամբ և կոչ է արել պահպանել հանգստություն, հաղորդում է Le Monde-ն։
Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները՝ կապված գնաճի հետ, հիմնավոր են։
«Նրանք, ովքեր ավերածություններ են գործել, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր թալանել են, պետք է հատուցեն։ Նրանք, ովքեր փորձել են տապալել Հանրապետությունը, ստիպված կլինեն պատասխան տալ դրա համար»,- հայտարարել է Մակրոնը։