Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 18-ին – armeniatoday.am

Հայաստանում հոկտեմբերի 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +22-24 աստիճան, երեկոյան՝ +16-18 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +14-18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +14-17 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +19-22 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +15-19 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +19-23 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +20-23 աստիճանի, հովտային շրջաններում՝ +23-26 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային՝ +19-23 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-24 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +21-24 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +21-24 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +15-18, նախալեռնային շրջաններում՝ +21-25, հովտային շրջաններում՝ +25-29 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 26 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment