Մակրոնը խոստացել է պատժել Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ջարդերի պատասխանատուներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է երկրով մեկ բողոքի ցույցերի ընթացքում արմատականների կազմակերպած անկարգությունները և խոստացել պատժել հանցավոր գործողությունների համար պատասխանատու բոլոր անձանց։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Մեր հանրապետությունում բռնության տեղ չկա։ Նրանք, ովքեր մասնակցել են ջարդերին, հարձակվել պրեֆեկտուրաների ու խանութների վրա, թալանել ամեն ինչ, այդ թվում՝ մեր քաղաքապետարանների գույքը, կենթարկվեն քրեական հետապնդման և կպատժվեն»,- գրել է Մակրոնը։

Նախագահն ընդգծել է, որ անկարգությունների կազմակերպիչները խանգարում են խաղաղ ցուցարարներին իրենց պահանջները ներկայացնելուն։ Նա նաև աջակցություն է հայտնել իրավապահներին՝ նրանց անվանելով ցույցերի իրավունքի երաշխավորներ։

Leave a Comment