Կալկաթայում կրոնական տոնակատարության ժամանակ հրմշտոցից 17 մարդ է զոհվել

Հնդկաստանի արևելքում՝ Կալկաթայում, կրոնական տոնակատարության ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով առնվազն 17 մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։

Կալկաթայի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 19։40-ի սահմաններում, անձրևի պատճառով այցելուների մեծ կուտակման հետևանքով, հրմշտոց է սկսվել Գիրիշ Պարկի ոստիկանական բաժանմունքի տարածքում գտնվող ժամանակավոր տաղավարի ելքի մոտ։ Ըստ նախնական տվյալների՝ շուրջ 35 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ականատեսներից մեկը ANI գործակալությանը հայտնել է, որ հրմշտոցի ընթացքում բազմաթիվ մարդիկ կորցրել են գիտակցությունը։

Leave a Comment