Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ձերբակալվել է ավելի քան 270 մարդ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները շաբաթ օրը ձերբակալել են ավելի քան 270 մարդու ամբողջ երկրում տեղի ունեցող լայնածավալ ցույցերի ժամանակ, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։

Նախկինում հեռուստաալիքը հայտնել էր, որ կեսօրին միայն Փարիզում ձերբակալվածների թիվը հասել էր մոտավորապես 100-ի։

«Երկրի մասշտաբով գրանցվել է 272 ձերբակալություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ ժամը 15:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00) բողոքի երթեր են կազմակերպվել երկրի հիմնական քաղաքներում։ Փարիզից բացի, մեծ երթեր են գրանցվել Լիոնում, Նանտում և Ռենում։

Leave a Comment