
«Հիմա էական չէ նախորդիվ պատմություններն ինչ ներքին հոսանքներ են ունեցել, ինչ ինտրիգներ են եղել: Փաստն այն է, որ երբ որ հանրությունն ունենում է իր ավելի մեծ հանրային շահն, այդտեղ էականորեն փոխվում է հանրային ընկալումը: Հաջորդ էական հարցն այն է, որ մենք ուզում ենք, որ Հայաստանում հանքարդյունաբերական շղթաները հնարավորինս երկարեն: Շատ էական է հանքարդյունաբերական դերը մեր տնտեսության համար»,- «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: