Lայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց


Քաղաքականություն


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Երեկ, լրագրողների հետ զրույցի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նայել է հեռախոսին ու ասել է, որ հենց այդ պահին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևից զանգ է ստանում:

Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը:

Այս առթիվ մի բան էլ հիշեցի:

Իմ դպրոցական տարիների հիմնական մասն անցել է Սովետի տարիներին:

Երբ պիոներական տարիներին մեր դասընկերներից մեկի ծնողները նրան տանում էին Մոսկվա՝ Լենինի դամբարան, վերջինս դեմքի մոտավորապես նման հրճվանքով էր պատմում իր «կյանքի ամենակարևոր իրադարձության» մասին:

Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»։


Leave a Comment