«Ես չեղարկում եմ Գրեհեմի օրենքով նախատեսված պատժամիջոցների, սահմանափակումների և մաքսատուրքերի կիրառումը։ Կոնգրեսին պաշտոնական ծանուցում եմ ուղարկել այն մասին, որ նման չեղարկումն այս պահին բխում է ԱՄՆ ազգային շահերից», — պարզաբանել է Թրամփը։
Օրինագիծը Թրամփին 30 օր էր տրամադրում՝ ռուսական նավթի հինգ խոշորագույն գնորդ երկրների բոլոր ապրանքների նկատմամբ 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու համար։ Այն նաև նախատեսում էր պատժամիջոցներ կիրառել բազմաթիվ ռուսական ձեռնարկությունների նկատմամբ և 500 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող ռուսական էներգակիրների ամբողջ ծավալի վրա։
Այդ մեկամսյա ժամկետը պետք է ավարտվեր վաղը՝ հոկտեմբերի 18-ին։