Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն



Այսօր` կեսօրից հետո, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հոկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22–ից +24, գիշերը` +12-ից +14 աստիճանի սահմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment