«Երեկ լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»․ Սուրեն Սուրենյանց

«Երեկ լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, լրագրողների հետ զրույցի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նայել է հեռախոսին ու ասել է, որ հենց այդ պահին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևից զանգ է ստանում:
Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը:
Այս առթիվ մի բան էլ հիշեցի:
Իմ դպրոցական տարիների հիմնական մասն անցել է Սովետի տարիներին:
Երբ պիոներական տարիներին մեր դասընկերներից մեկի ծնողները նրան տանում էին Մոսկվա՝ Լենինի դամբարան, վերջինս դեմքի մոտավորապես նման հրճվանքով էր պատմում իր «կյանքի ամենակարևոր իրադարձության» մասին:
Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»։

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Leave a Comment