Կարո՞ղ է բիզնեսը ստեղծվել ոչ միայն գումար վաստակելու, այլև համայնքում որևէ խնդիր լուծելու համար։
Կարո՞ղ են Հայաստանի մարզերում ապրող երիտասարդները սեփական գաղափարներով նոր աշխատատեղեր ստեղծել, զարգացնել իրենց համայնքներն ու փոխել մարդկանց կյանքը։
«ՍՁ Սերմնացան 2026» ծրագրի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերից 25 երիտասարդ անցել են վերապատրաստումներ, համայնքներում ձևավորել թիմեր և պատրաստվում են իրենց գաղափարները ներկայացնել դրամաշնորհային մրցույթին։
Կընտրվի 10 նախաձեռնություն, դրանց կտրվի հնարավորություն վերածվելու սոցիալական ձեռնարկությունների։
Հյուրեր Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի հիմնադիր անդամ Սաթիկ Բադեյանն և «ՍՁ Սերմնացան 2026» ծրագրի մասնակից Քրիստինե Ասատրյան։