Թրամփը հրամայել է վերահսկել այլ երկրների կողմից ռուսական նավթի և գազի գնումները

Իր նոր գործադիր հրամանագրով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ իշխանություններին վերահսկել այլ երկրների կողմից ռուսական նավթի և գազի գնումները։

«Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցիչը կհետևի Ռուսաստանի Դաշնությունից երկրների կողմից հում նավթի և բնական գազի ներմուծման և գնման հետ կապված հանգամանքներին», – ասվում է փաստաթղթում։

Փաստաթղթում նշվում է, որ առևտրային ներկայացուցիչը պետք է պարբերաբար զեկուցի նախագահին այս հանգամանքների մասին։

Leave a Comment