Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր գործադիր հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքով նախատեսված նոր պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառումը կասեցվում է մինչև հետագա ծանուցում։

«Այս բաժնի (ա)-ից մինչև (գ) ենթաբաժիններում նշված բացառությունները ուժի մեջ կմնան մինչև այն պահը, երբ նախագահը կամ պետքարտուղարը՝ ֆինանսների նախարարի և, անհրաժեշտության դեպքում, առևտրային ներկայացուցչի հետ խորհրդակցելով, որոշեն, որ անհրաժեշտ են հետագա գործողություններ», – ասվում է փաստաթղթում։

Leave a Comment