Թրամփը կցանկանար Պուտինին տեսնել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, անշուշտ, կցանկանար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի։

«Չգիտեմ՝ նա կգա՞։ Անշուշտ, կցանկանայի, որ նա ներկա լիներ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին Սպիտակ տան հարավային սիզամարգում։

Ավելի վաղ G20-ում Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ նախագահի փորձագիտական վարչության ղեկավար Դենիս Ագաֆոնովը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշումը կընդունվի հանդիպման ամսաթվին ավելի մոտ։

Leave a Comment