Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների ոլորտում համատեղ նախագծերը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցում են տվյալների կենտրոնների ոլորտում համատեղ նախագծերի իրականացման շուրջ, այդ թվում՝ ռուսական ատոմակայանների հզորությունների օգտագործմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում։

«Մենք նախկինում էլ ենք խոսել, որ Արկտիկայում, հեղուկացված բնական գազի ոլորտում և էներգետիկ այլ նախագծերում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության մեծ ներուժ կա։ Այստեղ խոսվեց նաև տվյալների կենտրոնների մասին․ մենք նույնպես քննարկում ենք ռուս-ամերիկյան համատեղ նախագծեր այդ ոլորտում, այդ թվում՝ մեր միջուկային էներգետիկ օբյեկտների՝ ատոմակայանների հզորությունների օգտագործմամբ»,- ասել է նա։

Դմիտրիևի խոսքով՝ կողմերն արդեն ունեն նախագծերի հստակ ցանկ, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ռուսական մի շարք ընկերությունների մասնակցությամբ։

Leave a Comment