Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել 15 հնդիկ նավաստի ունեցող լցանավը

Հորմուզի նեղուցում արկի հարվածից վնասվել է MT ST 3 նավթատար լցանավը, որի անձնակազմում Հնդկաստանի 15 քաղաքացի է եղել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի նավահանգիստների, ջրային ուղիների և նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։

Նրա խոսքով՝ MT ST 3 լցանավի հետ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Բացի այդ, հոկտեմբերի 14-ին մեկ այլ՝ YARA J լցանավը, որի անձնակազմում Հնդկաստանի 9 քաղաքացի է եղել, անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել Ռումինիայի ափերի մոտ։

«Բարեբախտաբար, երկու նավերի վրա գտնվող Հնդկաստանի բոլոր 24 քաղաքացիներն ապահով են։ Զոհեր և տուժածներ չկան»,- գրել է Սոնովալը X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ Հնդկաստանի իշխանությունները հետևում են իրավիճակի զարգացմանը և կապ են պահպանում նավերը կառավարող ընկերությունների հետ՝ երկու անձնակազմերի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։

Leave a Comment