Գյումրիում աշխատավայրում ՀԷՑ-ի էլեկտրիկ է մահացել․ ԶԼՄ – armeniatoday.am

Հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Գյումրիում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության «Ղարս» մասնաճյուղում, մոտ 60-ամյա էլեկտրիկ է մահացել, հայտնում է ArmLur.am-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ տղամարդը, նախնական տեղեկություններով, հոսանքահարվել է։

ՀԷՑ-ից լրատվամիջոցին հայտնել են, որ աշխատակցի մահվան պատճառը դեռ պարզված չէ։ «Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Աշխատանքի վայրում է եղել, մոտ 60-ամյա տղամարդ է»,- նշել են ընկերությունից։

Leave a Comment