14:45 16.10.2026
Քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցերի։ …
13:55 16.10.2026
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մոլդովայի առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների […] …
13:48 16.10.2026
Մինչև 2030 թվականը առաջնահերթություն պետք է լինի կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած հանձնառությունները հստակ և տևական ձեռքբերումների վերածելը: Այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացմանն ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վրաստանի բնական ժառանգությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում: Առողջ էկոհամակարգերը, կայուն գյուղատնտեսությունը ապահովում են […] …