Դավիթ Պարավյանը Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում բրոնզե մեդալ է նվաճել

16 Հոկտեմբերի 2026, 14:20

Գրոսմայստեր Դավիթ Պարավյանը բրոնզե մեդալ է նվաճել շախմատի Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում, որն անցկացվել է Դոնի Ռոստովում։ Նա վաստակել է 6 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ Մրցաշարի հաղթող է դարձել Անդրեյ Եսիպենկոն։

Պարավյանը ծնվել է Մոսկվայում և շախմատով սկսել է զբաղվել չորս տարեկանից։ Նրա մարզիչներն են եղել հայտնի գրոսմայստերներ Վալերի Չեխովը և Վլադիմիր Բելովը։ 2013 թվականին նա ստացել է միջազգային վարպետի կոչում, իսկ 2017 թվականին՝ գրոսմայստերի։

Leave a Comment