Հայաստանի եւ Մոլդովայի առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների մասին են խոսել Ռուբինյանն ու Գրոսուն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Leave a Comment