Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ելույթով: Նրա խոսքով՝ կենսաբազմազանությունն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն անքակտելիորեն կապված է ջրի, պարենային ապահովության և միջսերնդային արդարության հետ Երկիր մոլորակի բնակիչների համար:
Խեսելով պատերազմի հետևանքների մասին՝ Փեզեշքիանը նշել է, որ պատերազմը ոչ միայն մարդկային կյանքին և տնտեսական ենթակառուցվածքներին է վնասում, այլև ոչնչացնում է անտառներ, խոնավ տարածքներ, պարարտ հողեր, ջրային ռեսուրսներ, փշրում փխրուն միջավայրեր, տեղահանում վայրի տեսակներին և վտանգավոր քիմիական նյութեր ու ծանր մետաղներ նետում վայրի բնության մեջ։
«Միջազգային հանրությունն այսօր տեսնում է, որ զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի ոչնչացումը պատերազմի ուղղակի հետևանք է։ Դա ապագա սերունդների բարեկեցության համար լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Իրանում»,- նշեց նա