
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո հանրապետությունում ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երեւանում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ։
Ցերեկը կլինի 20- 22, երեկոյան՝ 16- 18, գիշերը՝ 12- 14 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք հոկտեմբերի 16-ն արձանագրվել է 1998 թվականին՝ 28.1°C, ամենացուրտը՝ 1990 թվականին՝ 0°C։