
ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում 16-ամյա դեռահասը կրակ է բացել տարրական դպրոցում՝ սպանելով երեք երեխայի եւ ուսուցչի։ Ավելի ուշ նրան գնդակահարել է տեղի բնակիչը, հայտնել է ոստիկանությունը։
Զոհված երեխաները եղել են հինգ, ութ եւ տասնմեկ տարեկան։ Եվս մեկ՝ յոթ տարեկան երեխային, ինչպես նաեւ 54-ամյա ուսուցչին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է BBC-ին՝ վկաչակոչելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձիգը ներխուժել է Silver Rail տարրական դպրոց՝ կրակ բացելով փակ դռների ուղղությամբ։ Ոստիկանությունը կասկածյալի մասին տարիքից բացի այլ մանրամասներ չի հայտնել։
ԱՄՆ-ում ուսումնական հաստատություններում հրաձգությունները պարբերաբար են տեղի ունենում։ CNN-ի հաշվարկներով՝ Բենդում տեղի ունեցածը 2026 թվականի սկզբից ի վեր ամերիկյան դպրոցների տարածքում հրաձգության 36-րդ դեպքն է։