Ռուսաստանը ներկայացնող հայասզի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ընդգրկվել է Չմշկասահքի միջազգային կազմակերպության (ISU) համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում։
Վարկանիշային աղյուսակը կազմվել է վերջին երեք մրցաշրջանների արդյունքների հիման վրա։ Կանանց վարկանիշային աղյուսակում Ադելիա Պետրոսյանը լավագույնն է Ռուսաստանի ներկայացուցիչներից: Նա 1019 միավորով զբաղեցնում է 53-րդ տեղը։ Ալեքսանդրա Տրուսովան 85-րդն է (660 միավոր)։ Սոֆիա Ձեպկան 93-րդն է (600)։
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է ամերիկուհի Ալիսա Լյուն՝ 4248 միավորով։