Սպերցյանը 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 թեկնածուների ցանկում է

Հեղինակավոր իսպանական Marca թերթը հրապարակել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 թեկնածուների ցանկը։

Թեկնածուների թվում է Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Կրասնոդարում»։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։

Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 22-ին։

Leave a Comment