«Բարսելոնայի» կիսապաշտպանը ստիպված է եղել հոգեբանի դիմել

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն անկեղծացել է՝ խոստովանելով, որ ստացած վնասվածքների պատճառով հոգեբանական բարդ շրջան է անցկացրել և ստիպված է եղել դիմել մասնագետի օգնությանը։

«Վերջին մի քանի ամիսներն ինձ համար չափազանց ծանր էին, և ես հոգեբանի հետ բազմաթիվ սեանսների կարիք ունեցա։ Այդ աշխատանքն ինձ օգնեց սկսել ավելի շատ գնահատել առօրյա պարզ երևույթները, ինչպես նաև էլ ավելի ամրապնդել հարաբերություններս ընտանիքիս հետ», – իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Չնայած հաղթահարած դժվարություններին՝ ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը հիանալի արդյունավետություն է ցուցադրում. նա մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment