Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության՝ հոկտեմբեր ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է։ Iravaban.net-ը տեղեկանում է ՄՍԾ-ից:
Աջակցության ամսական չափը կազմում է 40 հազար դրամ՝ ընտանիքի առաջին տեղահանված անդամի համար, և 10 հազար դրամ՝ ընտանիքի երկրորդ ու հաջորդող յուրաքանչյուր տեղահանված անդամի համար։
Ծրագիրն ուղղված է Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելուն։