Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական բարձր մակարդակի հարաբերություններին, դրանց հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից՝ հավելելով, որ կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների խորացման գործում՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության շարունակական զարգացման և փոխայցերի կարևորությունը։