Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան | Yerevan Today

15 Հոկտեմբերի, 2026

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ժամանեց Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ղազախստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավակայանում Կասիմ Ժոմարտ-Տոկաևին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ղազախստանի նախագահը հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։

Leave a Comment