Պաշտպանության նախարարը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում


Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել։


 


Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ։


 


ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը զեկուցել է օպերատիվ իրավիճակը, ներկայում իրականացվող աշխատանքները:

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment