Հութիների՝ Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 17 մարդ

Եմենի «Անսար Ալլահ» հութի ապստամբ շարժման կողմից Ռիադի «Խալիդ թագավորի» միջազգային օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 330-ը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին մամուլի ասուլիսում։

«Խալիդ թագավորի միջազգային օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է տասնյոթ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 330-ը», – նրա խոսքերը մեջբերել է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը։

Ըստ ալ-Մալիքիի՝ սրման սկսվելուց ի վեր թագավորության վրա արձակվել է 1104 հրթիռ և 1135 անօդաչու թռչող սարք։ Նա նաև հայտնել է, որ վերջին օրերին կոալիցիոն ուժերը ոչնչացրել են հութիների 127 պահեստ Եմենի լեռնային շրջաններում և բազմաթիվ արձակման վայրեր։

Leave a Comment