Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը COP17 համաժողովի կազմակերպման համար գնումների ամբողջ գործընթացն իրականացրել է թափանցիկ ձևով։
«Մենք բավականին խորը ուսումնասիրել ենք շատ տարբեր երկրների կազմակերպչական փորձերը: Ես չեմ գտել աշխարհում մեկ երկիր, որն իրենց գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա:
Իր հերթին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոռուպցիայի վերաբերյալ հարցին անդրադառնալով նկատեց․
«Մենք բավական մեծ վստահություն ունենք, որ COP17-ի կազմակերպման մեջ կոռուպցիա չկա»: