Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով

Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի ենթակառուցվածքային նախագծերին, սակայն դեռևս որևէ հայտ չի ստացել Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղու նախագծին միանալու վերաբերյալ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք դեռևս որևէ հայտ չենք ստացել այս նախագծին՝ Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր հնարավորությունների և մեր պատրաստվածության մասին», – ասել է նա։

«Մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին. մենք բազմիցս խոսել ենք այս մասին։ «Ռուսական երկաթուղիները» ունեն կոնցեսիա և գործում են Հարավկովկասյան երկաթուղու կազմում. այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, և մենք այն տեխնոլոգիապես պահպանում ենք», – հիշեցրել է նախարարը։

«Մենք դեռևս որևէ հայտ չենք ստացել այս նախագծին՝ Դոնալդ Թրամփի անունը կրող տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր հնարավորությունների և մեր պատրաստվածության մասին», – ասել է նա։

Ըստ նրա՝ Մոսկվան պատրաստ է մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին։

«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին։ «Ռուսական երկաթուղիները» ունեն կոնցեսիա և գործում են Հարավկովկասյան երկաթուղու կազմում. այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, և մենք այն տեխնոլոգիապես պահպանում ենք», – նշել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment