Ամենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում է


Հասարակություն


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի ( հոկտեմբերի 7-13-ը) վերաբերյալ։ Ըստ այդմ, Երևանում օդն առավել աղտոտված է Կենտրոն վարչական շրջանում։

 Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը, և 12-ից 13-ը,

◾️ Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

 Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-ից 13-ը,

◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում` չեն գերազանցել։


Leave a Comment