ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա

ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա

Կառավարությունն ընդունել է «Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում։

Ըստ հիմնավորման՝ Կանադայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդի կողմից: Ռազմական կցորդի առկայությունը Կանադայում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:

Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment