Բելոստոկում լեհական «Յագելոնիայի» հետ խաղից առաջ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է սպասելիքների մասին:
««Յագելոնիան» շատ լավ թիմ է, ունի հստակ ձեռագիր, որակյալ ֆուտբոլիստներ: Մեզ սպասվում է անկանխատեսելի խաղ: Առաջին խաղում «Սպարտա Պրահայից» կրած պարտությունից հետո դասեր քաղել ենք: Թիմը հոգեբաներոն պատրաստ է և, կարծում եմ՝ այս դիմակայությունը լուրջ փորձություն է լինելու մեզ համար: Բելոստոկում եղանակային պայմաններն անբարենպաստ են, որը գուցե խնդիրներ ստեղծի մեզ համար խաղադաշտում:
«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում նորեկ չի, անցկացրել ենք 39 հանդիպում, ունեցել հաղթանակներ եւ պարտություններ: Այդուհանդերձ Եվրոպայի լիգայի Լիգայի փուլը փորձառություն է մեզ համար, քանի որ այս մակարդակը նոր է»,- ասել է Մանուել Տուլիպան:
«Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան։