Միլանի «Ինտերը» սահմանել է պատմական հակառեկորդ

Միլանի «Ինտերը» սահմանել է պատմական հակառեկորդ։ Իտալական թիմն իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում կրել է չորս անընդմեջ պարտություն։

Միլանյան թիմի անհաջողությունների շարքը մեկնարկել էր դեռևս նախորդ մրցաշրջանում, երբ փլեյ-օֆֆի առաջին փուլում երկու պարտություն կրեցնորվեգական «Բուդյո-Գլիմտից»։

Ամենահեղինակավոր մրցաշարի նոր խաղարկությունը ևս ակումբի համար մեկնարկել է ձախողմամբ։ Մադրիդի «Ռեալին» զիջելուց հետո, «Ինտերը» սեփական հարկի տակ 3-4 հաշվով պարտություն կրեց բելգիական «Բրյուգեից»։

Հաիշեցնենք, որ այս հանդիպմանը հայտավորված է եղել նա Հենրիխ Մխիթարյանը, սակայն հայ կիսապաշտպանը խաղաժամանակ չի ստացել։

Leave a Comment