Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրի այսօր նախատեսված «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» հանդիպումը հետաձգվել է։ Հիշեցնենք, որ «Ալ-Ահլիի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։
«Ալ-Նասրի» պաշտոնական կայքում նշվում է, որ հանդիպումը կկայանա 2027 թվականի մարտի 6-ին։ Թեև ակումբը չի հրապարակում որոշման պաշտոնական դրդապատճառը, հայտնի է, որ հետաձգումը կապված է անվտանգության նկատառումների հետ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, «Ալ-Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայում 3-1 հաշվով առավելության էր հասել ուզբեկական «Նեֆթչիի» նկատմամբ։ Հրթիռային հարձակման վտանգի պատճառով այդ հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից մեկ ժամ ուշ։ Այդ խաղում իր թիմի գոլերից մեկի հեղինակ էր դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։