Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի հետ


 


Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։


 


Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորված հարաբերությունների ընթացքի վերաբերյալ։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները։


 


Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը։


 


Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment