Բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, գնալու ենք, քանդելու. Փաշինյանը՝ Աջափնյակ վարչական շրջանում կրպակների ապամոնտաժման մասին

Բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, գնալու ենք, քանդելու ենք: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում կրպակների և խանութների ապամոնտաժման գործընթացին:

«Ի վերջո, դա Աջափնյակի և Երևանի բոլոր բնակիչների տարածքն է: Ձեզ դուր կգա՞, որ ձեր բակում մեկը գա, ուղղակի բուդկա դնի, որ hանրապետական կամ ՔՊ-ական թաղապետի հետ մոտ է: Չպետք է լինի այդպիսի բան»,- նշել է Փաշինյանը:

Երևանի քաղաքապետարանը Աջափնյակի Շինարարների փողոցում կրպակների և խանութների ապամոնտաժում է իրականացնում՝ մայթերն ազատելու, հանրային տարածքները վերականգնելու և տարածքը բարեկարգելու նպատակով։

Leave a Comment