Թուրքական պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես գիտեմ, որ Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է»,-նշել է Փաշինյանը:
Ադրբեջանի մասնակցության հաստատման վերաբերյալ Փաշինյանն այս պահի դրությամբ տեղեկություն չունի: