Հայաստանը չդատապարտվեց, իսկ ՄԱԿ-ը չպահանջեց բանաձևերի կատարումը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը «կրել է ձևական բնույթ», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ «օկուպացված» Ղարաբաղում հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս բոլոր անօրինությունների վրա այսպես կոչված միջազգային հանրությունը աչք էր փակում։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր պնդում իր ընդունած բանաձևերի կատարման անհրաժեշտությունը։ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- հավելել է նա։

Leave a Comment