Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների պատճառով իրեն դավաճանված է զգում։
Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում Զելենսկին նշել է, որ իր համար ցավալի է, երբ Թրամփն «ընտրում է մեկ կողմ, բայց ոչ մեր կողմը»։
«Եթե դու մեջտեղում ես, պետք է մնաս մեջտեղում, այլ ոչ թե սխալ կողմում։ Կարծում եմ՝ նրա [Թրամփի] խորհրդականները սխալվում են։ Չգիտեմ՝ ով է նրան դրդում դեպի սխալ կողմը։ Դա պատմության սխալ կողմն է»,- հայտարարել է Զելենսկին։
Նա նաև սխալ է որակել SpaceX-ի՝ Ուկրաինայում Starlink-ի գործունեությունը սահմանափակելու որոշումը և զգուշացրել, որ դա կհանգեցնի զոհերի թվի աճի։ Այդ հարցը նա բարձրացրել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմի հետ հանդիպման ընթացքում։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան նախկինում ապավինել է ԱՄՆ-ին։ Զելենսկին նշել է, որ Կիևը «շարունակում է պայքարել»՝ շնորհիվ հուսալի գործընկերների։