Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար ռազմական տեխնիկա կմշակի

Մեծ Բրիտանիան Ուկրաինայում կիրառելու համար ռազմական տեխնոլոգիաներ կմշակի։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմի գրասենյակի հայտարարության մեջ՝ Լոնդոնում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով։

«Մեծ Բրիտանիան կշարունակի մարտի դաշտում կիրառելու համար նորարարական ռազմական լուծումներ մշակել, այդ թվում՝ բրիտանական ռազմական միջոցները գործընկերների փոխանցած տեխնիկային հարմարեցնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Բըրնհեմի գրասենյակից հավելել են, որ Լոնդոնը կշարունակի դիվանագիտական ջանքերը՝ պաշտպանական տեխնիկայի միջազգային մատակարարումներն ապահովելու համար։

«Ինչ վերաբերում է մեծ հեռահարության հրթիռներին, առաջնորդները քննարկել են, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան արագացնել Ուկրաինային պաշտպանական օգնության տրամադրումը՝ ձմռանն ընդառաջ»,- ընդգծված է հայտարարության մեջ։

Leave a Comment