Comex բորսայում 2026 թվականի դեկտեմբերին մատակարարմամբ ոսկու ֆյուչերսների գինը մեկ տրոյական ունցիայի դիմաց առաջին անգամ հոկտեմբերի 7-ից ի վեր նվազել է 4100 դոլարից ցածր։ Այս մասին վկայում են բորսայի առևտրային տվյալները։
Մոսկվայի ժամանակով 19։01-ի դրությամբ ոսկու գինը նվազել է 1,96%-ով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 4095,6 դոլարի։
Մոսկվայի ժամանակով 20։31-ի դրությամբ գնի անկումը դանդաղել է․ ֆյուչերսների արժեքը կազմել է 4110,7 դոլար՝ նվազելով 1,59%-ով։