
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում դիմել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկին և կոչ արել վերացնել սահմանափակումները, ուկրաինացի զինվորականների համար վերականգնել Starlink արբանյակային կապի լիարժեք աշխատանքը:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, SpaceX-ը որոշել է տերմինալների շարժման ընթացքում սահմանափակել արբանյակային կապի «ռազմական փաթեթի» (StarShield) ծառայությունների արագությունը մինչև 100 մղոն/ժամ (մոտ 160 կմ/ժ), ինչի պատճառով տապալվել են ռազմաճակատի լոգիստիկայի համակարգումը և «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից երկնքի պաշտպանության համակարգերի աշխատանքը:
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ է, որն ուղղակիորեն հանգեցնում է մարտի դաշտում մարդկային կորուստների ավելացմանը:
Նա խնդրել է Իլոն Մասկին միացնել կապը ողջ հզորությամբ: Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ ծառայության լիարժեք վերականգնումը կլիներ «ազնիվ և արդար» քայլ, որը կհամապատասխաներ իրական գործընկերների միջև հարաբերություններին: