Մոսկվայի փոխարեն՝ Վիրջինիա․ Քեշ Փաթելը հերքել է Ռուսաստան մեկնելու մասին լուրերը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե կառույցի տնօրեն Քեշ Փաթելը մեկնել է Ռուսաստան՝ հայտարարելով, որ նա այս պահին Վիրջինիա նահանգում է:

ՀԴԲ-ի FBI Rapid Response պաշտոնական էջը X սոցիալական հարթակում հայտնել է, որ գերատեսչության ղեկավարն իրականում մասնակցում է իրավապահ մարմինների աշխատակիցներին նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաքի Լիբերթի համալսարանում:

Ինքը՝ Քեշ Փաթելը, հաստատել է այս տեղեկությունը՝ սոցցանցերում գրելով՝ «փաստերը կարևոր են քլիքբեյթից»:

Ավելի վաղ MS NOW հեռուստաալիքը, հղում անելով երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, թե Փաթելն իբր ժամանել է Ռուսաստան՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում երկօրյա բանակցություններ վարելու համար:

Leave a Comment