ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է MS NOW հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրների՝ այցը կտևի երկու օր, որի ընթացքում Պատելը կայցելի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։ Հեռուստաալիքի պնդմամբ՝ ՀԴԲ ղեկավարը Ռուսաստան է այցելում առաջին անգամ՝ 2013 թվականից ի վեր։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվա Պատելի հնարավոր այցի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ ասելու ոչինչ չունի, քանի որ նման այցերի մասին «գրեթե երբեք նախապես չի հայտարարվում»։